«Նրանք մտադիր էին սպանել ինձ»․ Քիմ Քարդաշյանը մանրամասներ է պատմում. տեսանյութ
TVՔիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտից հետո գրեթե չէր երեւում տեսախցիկների առջեւ: Երեկ նա իր KimKardashianWest.com կայքում հրապարակել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի լուսանկարները:
Համացանցում հայտնվել է պրոմո տեսահոլովակ Keeping Up with the Kardashians –ի գալիք դրվագից, ռիալիթի շոուն E! ալիք կվերադառնա մարտին։
Այսպիսով՝ ռիալիթի շոուի առաջին դրվագը նվիրված է լինելու Փարիզում Քիմ Քարդաշյանի հետ տեղի ունեցած կողոպուտին ու նոյեմբերին Քանյե Ուեսթի հոսպիտալացմանը։
«Նրանք մտադիր էին սպանել ինձ»,- ասում է Քիմը պրոմո տեսահոլովակում։