Իսրայելը կրճատել է ՄԱԿ-ի բյուջե փոխանցվող վճարները
ՄիջազգայինԻսրայելը 6 մլն դոլարով կրճատել է իր մուծումները ՄԱԿ-ի բյուջե։ Այս քայլը ձեռնարկվել էայն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ-ում ընդունվել է բանաձեւ, որը դատապարտում է պաղեստինյան հողերի վրա հրեական բնակավայրերի շինարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը կդադարեցնի ՄԱԿ-ին վճարվող մուծումների մի մասը, որը կազմում է 6 մլն դոլար։ Սա պատասխան քայլ է ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված 2334 բանաձեւին։ Այս գումարը համապատասխանում է ՄԱԿ-ի բյուջեի այն մասին, որը հատկացվում է հակաիսրայելական կառույցների ֆինանսավորմանը։ Իսրայելի համար անողջամտություն է նման գործակալությունները ֆինանսավորելը»,- ասվում է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում։
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է բանաձեւ, որով պահանջում է դադարեցնել պաղեստինյան տարածքներում բնակավայրերի շինարարությունը։ Նեթանյահուի աշխատակազմը հայտնել է, որ մտադիր չէ կատարել բանաձեւը։