Զինվորականները հրաձգություն են կազմակերպել Կոտ Դիվուարի մեծությամբ երկրորդ քաղաքում
ՄիջազգայինԶինվորականները հրաձգություն են կազմակերպել Կոտ Դիվուարի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բուաքեում։ Քաղաքի բնակիչ Կոնան Բենոյթի խոսքով «հզոր հրաձգությունը լսվում էր երրորդ գումարտակի ճամբարի շրջանում»։ Reuters-ի փոխանցմամբ, քաղաքի բնակչի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես լսվում էին կրակոցների ձայները։
Ավելի վաղ Կոտ ԴԻվուարի պաշտպանության նախարար Ալան Ռիչարդ Դոնվախին հայտնել էր, որ դեմոբիլիզացված զինծառայողները, որոնք գրավել են Բուաքեն, պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը ու պարզեցնել ավելի բարձր կոչումներ ստանալու ընթացակարգը։ Պետական հեռուստաալիքի եթերում Դոնվախին զինվորներին կոչ էր արել մնալ զորամասերում ու պահպանել հանգստություն։
Բուաքեի քաղաքապետ Նիկոլաս Ջիմբոն նշել էր, որ բանակային իշխանությունները բանակցում են զինվորականների հետ, փոխանցում է «ՌԲԿ»-ն ։