Կիպրոսի խնդրի դեպքում միակ դրական բանն այն է, որ այնտեղ չեն կրակում. Սկակով
ՔաղաքականությունԿիպրոսի հարցի լուծումը, ինչպես հայտնի է, փակուղի է մտել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հարցին, որ որպես ԼՂ հակամարտության լուծման հնարավոր լուծման օրինակ՝ բերվում է Կիպրոսի խնդրի լուծման փորձը։
«Շատ լավ է, բայց մի՞թե հարցը բարեհաջող կերպով լուծվել է։ Դրա լուծումը, ինչպես հայտնի է, փակուղի է մտել։ Միակ դրական բանը, որը կարելի է փոխառել Կիպրոսի փորձից, դա այն է, որ այնտեղ չեն կրակում, եւ կղզու երկու մասերի միջեւ հաղորդակցություն կա։ Իսկ երկարաժամկետ լուծման հեռանկար դեռ չի դիտարկվում»,– հիշեցրեց փորձագետը։