Թուրքիայի պարզաբանումը . Ինջիրլիք ավիաբազայի վերաբերյալ հայտարարության հարցում շտապել են
ՄիջազգայինԹուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը պարզաբանել է երկրի փոխվարչապետ Վեյսի Քայնաքի հայտարարությունը՝ կաված Ինջիրլիք ավիաբազայի հետ:
«Ռեյթերի» փոխանցմամբ՝ Քալընը հայտարարել է, որ «Ինջիրլիք ավիաբազայի օգտագործման հարցը քննարկելիս չարժե շտապել»:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը հայտարարել է, որ Անկարան հարցականի տակ է դրել թուրքական Ինջիրլիք ավիաբազայում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի ներկայությունը:
Այս հայտարարությունը արտացոլում է Անկարայի խորը հիասթափությունը Սիրիայի հյուսիսում գործողության ժամանակ օդից ԱՄՆ աջակցության բացակայության հետ կապված: