ԱՄՆ-ում աֆրոամերիկացիներ են ձերբակալվել, որոնց մեղադրում են Facebook-ում հոգեկան հիվանդի խոշտանգումը հեռարձակելու մեջ
ՄիջազգայինԱՄՆ-ում 4 աֆրոամերիկացիներ են ձերբակալվել հոգեկան հիվանդ պատանու խոշտանգման եւ Facebook-ում ուղիղ եթերով հեռարձակման կասկածանքով:
Fox 32-ի տեղեկություններով՝ հանցագործները երիտասարդին ուժի գործադրմամբ պահել են, ստիպել վիրավորանքներ բղավել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ սպիտակամորթների հասցեին, զուգարանակոնքից ջուր խմել: Այս ամենը տեսանկարվել է: Ըստ որում՝ հոլովակի հեղինակները հույս ունեին, որ այն «վիրուսային» կդառնա: Ամենը հրապարակվել է 3 հոլովակով, որոնցում պատանուն ծեծել են եւ դանակով կտրատել: Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները նրան ազատ են արձակել մեկ կամ երկու օր հետո: Գործով ձերբակալվել են 2 երիտասարդ եւ 2 աղջիկ: