Քիչ էր մնացել Եղիսաբեթ թագուհին դառնար «աչալուրջ» թիկնապահի զոհը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը քիչ էր մնացել դառնար «աչալուրջ» թիկնապահի զոհը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա անքնությամբ տառապելով գիշերը զբոսնում էր Բուքինգեմյան պալատում:
Independent-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին հայտնել է նախկին ժամապահը, որը քիչ էր մնացել թագուհու վրա կրակեր:
Ուշ գիշերով նա հսկում էր պալատի ներքին տարածքը, երբ մթության մեջ մարդ է նկատել: Նա բղավել է. «Ո՞վ ես»: Պարզվել է, որ Եղիսաբեթ II թագուհին է: Ի պատասխան թագուհին կատակել է. «Ամեն ինչ կարգին է, հաջորդ անգամ նախապես կզանգահարեմ, եւ դուք ստիպված չեք լինի իմ վրա կրակել»:
Չի հաղորդվում, թե միջադեպը երբ է տեղի ունեցել: