Արտակարգ. երեկ ողջ ընտանիքով վթարի ենք ենթարկվել, մեքենաս մի քանի անգամ գլորվեց մոտակա ձորը
BlogՎահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սիրելի ընկերներ, հեռու-մոտիկ բարեկամներ, երեկ ողջ ընտանիքով վթար ենք ենթարկվել, մեքենաս մի քանի անգամ գլորվեց մոտակա ձորը։ Փառք Աստծուն, որ ոչ մեկս լուրջ վնասվածք չստացանք։ Աստված փրկեց ինձ և ընտանիքիս։
Ու ևս մեկ կարևոր իրադարձություն, որն ինձ ստիպեց ավելի շատ սիրել երկիրս ու ժողովրդիս։ Գյուղը, որտեղ վթարի ենթարկվեցի բնակեցված էր մոլոկաններով, ովքեր միայն վթարի պահին դուրս եկան նայեցին և առանց օգնություն առաջարկելու վերադարձան իրենց տները, սակայն կողքի գյուղի՝ Համզաչիմանի թասիբով ու կարգին տղերքը եկան, մի քանի ժամ շարունակ եղան մեր կողքին, օգնեցին ով ինչով կարող էր։ Ես Ձեր ցավը տանեմ տղերք ջան, Դուք ևս մեկ անգամ ինձ վստահեցրիք, որ մեր երկրից լավ երկիր չկա, որ իմ հայ ժողովրդից լավ ժողովուրդ չկա։