Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը
ՄիջազգայինԹուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր հեղաշրջման փորձից հետո 3 ամսով, ապա երկարաձգվել եւս 3 ամսով։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել։ Հիմնական դիմակայությունը տեղի է ունցել Ստամբուլում եւ Անկարայում, որի հետեւանքով մահացել է 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, խռովությունը ճնշվել է։
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրել է ընդդիմադիր հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին եւ պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել նրան։ Ինքը՝ Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հայտարարել, որ ինքն առնչություն չունի դրա հետ։
Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով Թուրքիայում մոտ 32 հազար մարդ է ձերբակալվել, մոտ 100 հազար մարդ հեռացվել է պետական ծառայությունից։