Իսլանդիայում 2 ամիս է՝ կուսակցությունները չեն կարողանում իշխող կոալիցիա ձեւավորել
Ուշադրության կենտրոնումԻսլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն 2 ամիս է՝ կուսակցությունները չեն կարողանում իշխող կոալիցիա ձեւավորել:
Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսսոնը արդեն 3 քաղաքական միավորումների կառավարություն ձեւավորելու մանդատ է տվել՝ Անկախության կուսակցությանը, Ձախ կանաչների շարժմանը, Ծովահենային կուսակցությանը, սակայն երեք ուժերն էլ հետ են վերադարձրել մանդատը: Նախագահը 2 անգամ բոլոր 7 ուժերին առաջարկել է հարթել հակասություններըւ համատեղ քննարկումների ժամանակ: Անցումային փուլի իշխանությունը ժամանակավորապես պատկանում է 2013-ին ստեղծված Անկախության կուսակցության եւ Առաջադիմական կուսակցության կոալիցիային: