Ամանորի շնորհավորանք. Պյոտր Սվիտալսկին վարժ հայերեն է խոսում
ՔաղաքականությունՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայերենով շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը:
«Սիրելի հայաստանցիներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից՝ շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքներին գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն եւ բարեկեցություն ու թող որ ամրապնդվի սերը, հավատը եւ երջանկությունը հայ ժողովրդի տներում:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, Հայաստան»,-ասված է դեսպանի շնորհավորանքում: