Կոլումբիայի խորհրդարանն ընդունել է FARC–ի մարտիկների համաներման մասին օրենքը
ՔաղաքականությունԿոլումբիայի խորհրդարանի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ընդունել են «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (FARC) մարտիկների համաներման մասին օրենքը։ Նախագահ Խուան Սանտոսը Twitter–ում այդ քայլը խաղաղության կոնսոլիդացման առաջին քայլ է անվանել, փոխանցում է DW–ն։
Սենատում օրենքի օգտին քվեարկել են 102 պատգամավորներից 69-ը։ Ավելի վաղ օրինագիծը հավանություն էր ստացել Ներկայացուցիչների պալատում։ Օրենքը իրավական բազա է գցում FARC անդամներին հասարակության մեջ ինտեգրելու համար։ Համաներումը չի վերաբերում մարդկանց նկատմամբ զանգվածային ջարդեր, բռնաբարություններ եւ առեւանգումներ իրականացրած գրոհայիններին։ Նրանք պատասխան են տալու հատուկ տրիբունալի առաջ։