Թուրքիայում կրկին հայտնի լրագրող է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայում դեկտեմբերի 29–ի առավոտյան ձերբակալվել է հայտնի լրագրող Ահմեդ Շըքը։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալության մասին տեղեկությունը հայտնել է անձամբ լրագրողը՝ Twitter–ում գրառում կատարելով։ «Այս պահին ձերբակալում են ինձ։ Twitter–ում ինչ–որ գրառման համար տանում են դատախազություն»,–գրել է Ահմեդ Շըքը։
Նշենք, որ Ահմեդ Շըքը մի քանի տարի առաջ ձերբակալվել էր «Էրգենեկոնի» գործի շրջանակներում։