Ճապոնիայում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ
ՄիջազգայինՃապոնիայի արեւելյան մերձափին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայի հյուսիսում: Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորության վրա է:
Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: