Իրանը մի քանի նախազգուշացում է տվել ամերիկացի հետախուզական օդանավերին
ՄիջազգայինԻրանը մի քանի նախազգուշացում է տվել ամերիկացի հետախուզական օդանավերին, որոնք փորձել են Իրանի հարավում զորավարժությունների ժամանակ մոտենալ իրանական ուժերին, հայտնում է Tasnim–ը։
«Վերջին երեք օրերին ավելի քան 12 նախազգուշացում է տրվել օդանավերին, որպեսզի թույլ չտան, որ դրանք մոտենան երկրի օդային տարածքին»,– մեջբերում է գործակալությունը բրիգադային հրամանատար Աբբաս Ֆարաջփուրի խոսքը։
Գործակալությունը նշում է, որ նախազգուշացումները հնչել են ԱՄՆ ՌԾՈւ կործանիչների եւ անօդաչու սարքերի համար, որոնք փորձել են մոտենալ զորավարժությունների անցկացման գոտուն։