Նեպալի գյուղի վրա փղեր են հարձակվել
ՄիջազգայինՄեկ մարդ զոհվել է Նեպալի հարավ-արեւմուտքում՝ գյուղի վրա փղերի հոտի հարձակման հետեւանքով, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի վաղ առավոտյան Փրասենի գյուղում: Փղերի հարձակման հետեւանքով երկու մարդ վիրավորվել է:
Փրասենի գյուղը գտնվում է Բարդիա ազգային պարկին կից, որտեղ մեծ թվով փղեր են բնակվում, սակայն տեղական իշխանությունները նշում են, որ մարդկանց վրա փղերի հարձակման դեպքերը հազվադեպ են: