Սթիվ Վոզնյակը չի փոխի իր Tesla-ն Chevrolet-ի հետ
ՄիջազգայինApple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը փոխել է միտքը փոխարինել իր Tesla Model S-ը Chevrolet Bolt-ով, գրում է HighTech-ը: Չնայած քննադատական արտահայտություններին, որ նա թույլ էր տվել Tesla-ի հասցեին իր ֆեյսբուքյան էջում՝ նա որոշել է չփոխել իր մեքենան: Դրա պատճառը Էլոն Մասքի բարեփոխումներն են, մասնավորապես Supercharger լիցքավորման կայանների ցանցի ընդլայնումը, որը թույլ կտա երկար ճանապարհորդություններ կատարել փոքր վազքի պաշարներով:
Վոզնյակի խոսքով՝ նա դեռ մտածում է գնել Chevrolet էլեկտրոմոբիլ, սակայն համոզված չէ, որ այն լավ կծառայի իր եւ կնոջ սիրելի երթուղիներով ճանապարհորդելու համար: Apple-ի համահիմնադիրը կարծում է, որ առայժմ երկար ճանապարհորդությունների համար Tesla էլեկտրոմոբիլն անգերազանցելի է: Ամենայն հավանականությամբ, խոսքը էլեկտրոմոբիլի լիցքավորման արագության մասին է,ինչը Tesla-ի մոտ ավելի մեծ է:
Այնուամենայնիվ, Tesla-ն այլեւս ձրի չի լիցքավորելու իր էլեկտրոմոբիլները: 2017 թվականի հունվարի 1-ից Tesla մեքենաների բոլոր տերերտժը վճարելու են էլեկտրոմոբիլների լիցքավորման համար: