Թրամփը նշել է Քլինթոնի պարտության մեջ Օբամայի դերակատարման մասին
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր մրցակցուհու՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջոցառումներին գործող նախագահ Բարաք Օբամայի նույնիսկ անձնական ներկայությունը նրան հաղթանակ չէր բերի: Gazeta-ի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է իր «Թվիթերում»:
«Չկողմնորոշված նահանգներում նախագահ Օբաման [Քլինթոնի] ընտրարշավին անմիջական մասնակցություն է ունեցել եւ պարտվել է: Ընտրողները ցանկացել են Ամերիկան կրկին մեծ դարձնել (Make America great again — Թրամփի ընտրարշավի կարգախոսը)»,- գրել է Թրամփը: