Բաղդադում անհայտ անձինք լրագրողի են առեւանգել
ՄիջազգայինԱնհայտ զինված խումբն առեւանգել է իրաքցի լրագրողին Բաղդադի իր տնից, հայտնում է AFP–ն։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի։ Հաղորդվում է, որ անհայտ անձինք ներկայացել են որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ, իսկ հետո մտել Աֆրա Շաուկի Համմուդիի տուն։
«8 զինված տղամարդ քաղաքացիական հագուստով մտել են Սաիդիա շրջանի նրա տունը՝ ներկայացնելով որպես անվտանգության ուժերի աշխատակիցներ։ Նրանք կապել են լրագրողի որդուն, վերցրել բջջային հեռախոսները, համակարգիչներն ու փողերը, առեւանգել Աֆրային եւ դիմել փախուստի»,– գործակալությանը հայտնել է Journalistic Freedoms Observatory–ի ներկայացուցիչ Զիյադ ալ Աջիլին։