«Ժամանակ». Սեյրան Օհանյանը սլաքը կփոխի՞, թե՞ կլիցքավորի դատարկված «պարկուճը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջին ֆեյսբուքյան գրառումը կամ քաղաքական ակտիվ քայլը, որ նա կատարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց հետո, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ դրանում Օհանյանի քաղաքական դիրքորոշման ձեւակերպմանը:

Որպես առաջին ակտիվ քայլ արտահայտված դիրքորոշումն ուշագրավ է նրանով, որ Օհանյանը, փաստորեն, ընդգծում է, թե ինչն է լինելու իր քաղաքական գործունեության եւ նախընտրական դիրքավորման ելակետը, շարժիչ ուժը: Իհարկե այստեղ կա իսկապես բովանդակային քննարկումների անհրաժեշություն, ինչը հայաստանյան ներքաղաքական կյանքի պարագայում երկու տասնամյակ շարունակ գոյություն ունեցող մեծ դեֆիցիտ է:

Ինչքանո՞վ է Սեյրան Օհանյանի նախընտրական մասնակցությունը բերելու այդ դեֆիցիտի լրացմանը: Դա մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Դրանից կախված կլինի մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը իր նախանշած ուղղով փաստորեն կարող է վերածվել նախընտրական գործընթացների ապասոցիալականացմանը:

Ակնհայտ է, որ Օհանյանը լինելու է նախընտրական ուշադրության մեծ բաժին կենտրոնացնող ֆիգուր՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից: Ըստ այդմ, այդ ֆիգուրի առաջ քաշած նշաձողերը լինելու են հանրային ուշադրության տեսանկյունից գերակա եւ օրակարգ թելադրող:

Այդպիսով, Սեյրան Օհանյանը հստակ ցույց է տալիս, թե ինչ ելակետով է թելադրելու նախընտրական օրակարգն ինքը: Տարիներ շարունակ ղարաբաղյան թեման հայկական քաղաքական իրականությունում առավելապես ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղակի հարցադրումները զսպելու, ծածկելու նշանակություն, երբ այդ հարցադրումներին տրվել են ուղիղ կամ անուղղակի արձագանքներ, թե ունենք պատերազմի խնդիր եւ սոցիալական սուր հարցադրումների ժամանակը չէ:

Իհարկե ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ իրականում դա եղել է շահարկում, քանի որ ինչպես պարզվեց, հանուն բանակի, հանուն առաջնագծի նշանաբանով «զրկանքները» իրականում այդքան էլ չեն եղել բանակի ու առաջնագծի համար, այլ ավելի շատ ծառայել են նաեւ հենց բանակի առաջնագծի պաշտպանվածության հաշվին հարստացած կոռուպցիոներներին: Պաշտպանության նախարարի պաշտոնն ութ տարի զբաղեցրած Սեյրան Օհանյանը կկարողանա՞ փոխել իրերի այդ դասավորությունը, եւ ղարաբաղյան թեման Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձնել ուղիղ սոցալ-տնտեսական հարցադրումների ելակետ, փոխելով այդ առումով մինչ այժմ ունեցած խլացուցիչի նշանակությունը, թե՞ Օհանյանը այլեւս ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժի կարգավիճակում նոր «լիցք» կհաղորդի թեմայի «խլացուցիչ» իմաստին, հատկապես, որ այդ նոր «լիցքի» կարիքը իշխող համակարգն ունեցել է ապրիլի պատերազմի «մերկացումից» հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

loading...
Loading...
Ինչու են կանայք գոռում սեքսի ժամանակ. գիտնականներ Տղամարդը ամուսնացել է 17-ամյա աղջկա հետ և ամուսնական առաջին գիշերվանից հետո դաժանորեն սպանել նրան ԴՐԱ …. Երիտասարդների ներգրավվածությունը երկրին առնչվող որոշումների կայացման գործընթացում կարևոր է. Հռիփսիմե Բոչոլյան Բակո Սահակյանը նոր խորհրդական ունի Դերասանները նկարագրում են, թե ինչ են զգում իրականում բաց տեսարաններում նկարահանվելիս Չեխիայում մեքենաշինական գործարանում պայթուցկով ցիստերն է պայթել Վաչե Ամարյանը սկսել է կնոջ հետ լուսանկարներ հրապարակել (Photo) Ինչպես Դիանա Մալենկոն ուղիղ եթերում խայտառակեց Մգեր Արմենիայի քրոջը Հարսի ու փեսայի գեղեցիկ ու օրիգինալ պարը (տեսանյութ) Վարչապետը Վրաստանում է. Թբիլիսիում կայացել են բարձր մակարդակի բանակցությունները (Ֆոտո) ԱՄՆ-ում կայացած՝ Հայկական հարսանիքի այս խելահեղ պարը մեծ իրարանցում է առաջացրել ամերիկացիների մոտ Տապասիան 30 րոպե նկարահանման համար հայ երգչից 48 000 դոլար է պահանջել. ՖՈՏՈ «Հիմա վարորդների վրայից գանգատները հանո՞ւմ եք, թե՞ ոչ». Վարչապետը շփոթեցրեց փոխոստիկանապետին Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video) Օրվա կադրը.«Հայավարի» Երևանում Սիրիացիների 85 տոկոսն աղքատության մեջ Է ապրում. ՄԱԿ Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը. Կարինա Առուստամյանն անկեղծանում է Թիվ 67 երթուղու ավտոբուսում «թռցրել է» 47-ամյա Պայծառի դրամապանակը. Կասկածյալին գտել են Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, իսկ եվրոյինն աճել է Ո՞ր բառը տեսաք առաջինը. մտապահեք այն ու տեսեք, թե ինչ է նշանակում այն Վերնագուստը կրելու նոր մագաթրենդ (լուսանկարներ) Սպասվում են լուրջ եղանակային փոփոխություններ․ Գագիկ Սուրենյան Ո՞վքեր են են Վիտամին ակումբից սիրված հումորիստների գեղեցկուհի կանայք. ՏԵՍԱՇԱՐ Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Նախարար. 2017-ին ակնկալում ենք արդյունաբերության 6-7 տոկոսով աճ եւ արտահանման՝ 20-30 տոկոսով
Ամենաընթերցված
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է զինվորին ծխախո... Թուրքիայի վարչապետն ահաբեկիչ է Ծրագրի իրականացման հիմնական բեռը իր վրա պետք է վեր... Սերգեյ Դանիելյանի՝ կուսակցություն հիմնադրելու նախա... Ստյոպա Սաֆարյանը վաղուց ուղղորդված աշխատում է «Ծառ... Խաղաղ պայմաններում զինվորներին այսուհետ ծխախոտ չեն... Ալիևն ողջ իշխանությունը կենտրոնացնում է «ընտանիքի»... Բաց և թափանցիկ համացանցային հարթակ Հայրենիքի վտանգի դեպքում բոլորս զինվոր ենք Հեշտացվում է օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք «Չեմ տրվելու սադրանքների, չեմ տեղափոխվելու հուզակա... Թրամփն Իրանի դեմ «արաբական ՆԱՏՕ» է ձևավորելու Ուսանողները կհամագործակցեն Ռազմավարական նախաձեռնու... Էրդողանը Պարսից ծոցում «սունիական առանցք» է ձևավոր... Խորհրդարան մտնելու մոլուցքով տառապողների դիմակները... Ներդրումային նոր շունչը Վրաստանում կրկին գործելու է պարտադիր ժամկետային զի... Միասնական ճակատի բացակայությունը փոշիացնելու է ընդ... Էրեբունցիները կարող են վարչական շրջանի ղեկավարին ... Առաջիկայում պետք է պատրաստ լինել իրավիճակի հետագա ...
website by Sargssyan