Մոլդովայի նախագահի նստավայրի շենքից հանել են Եվրամիության դրոշը
ՔաղաքականությունՄոլդովայի նախագահի նստավայրի շենքից այս հանգստյան օրերին հանել են Եվրամիության դրոշը, որը կախված էր մոլդովականի հետ միասին։ Փոխվել է նաեւ նախագահի կայքը, որը վարում էին 3 լեզվով՝ անգլերեն ու ռուսերեն տարբերակները նույնն են մնացել, իսկ ռումիներենով (RO) տարբերակն ուղղել են եւ դարձրել մոլդավերեն (MD), հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Նախագահը հարգում է սահմանադրությունը եւ կոչ է անում բոլորին հետեւել այդ օրինակին»,– լրագրողներին ասել է Մոլդովայի նախագահի մամուլի խոսնակ Իոն Չեբանը։ Նա հիշեցրել է, որ Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ պետական լեզուն երկրում լատինատառ մոլդավերենն է։