Սերժ Սարգսյանը առավոտյան մեկնել է Ռուսաստան
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա մասնակցելու է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: