Պուտին. Ալիեւը «հուսալի ընկեր է»
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահին շնորհավորել է 55-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլը:
Պուտինի խոսքով՝ Ալիեւը Ռուսաստանի համար «հուսալի ընկեր է», որը նպաստում է երկու երկրների ռազմավարական գործընկերության ամրապնդմանը: Նա բարձր է գնահատել իրենց միջեւ ձեւավորված «վստահությունն ու փոխըմբռնումը»:
Պուտինն Ալիեւին «առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ պետական գործունեության մեջ հաջողություններ է մաղթել», ինչպես նաեւ համատեղ արդյունավետ աշխատանքի հույս հայտնել: