Բանգլադեշը կարող է դառնալ առաջին սուննի մահմեդական երկիրը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Բագրատյան
ՔաղաքականությունԲանգլադեշը կարող է դառնալ առաջին սուննի մահմեդական երկիրը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երեկ օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն եմ ներկայացրել «1971թ Բանգլադեշում Պակիստանի բանակի կողմից իրականացրած բենգալացի ժողովրդի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու» օրենքի նախագիծը։ Այդ ժամանակ սպանվել է մինչև 3 մլն բենգալացի։ Նյութերն ինձ տրամադրել է իմ լավ բարեկամ Թարուն Չշիդրոուն։ Յախյա խանը 1971-ին հրամայել էր վերացնել բենգալացի ժողովրդին։ Միևնույն ժամանակ հույս կա, որ Բանգլադեշը կդառնա առաջին սուննի մահմեդական երկիրը, որը կճանաչի հայոց ցեղասպանությունը»: