Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին ներկայացել է հատուկ դատախազներին
ՔաղաքականությունՀարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեի ընկերուհուն՝ Ցոյ Սուն Սիլին հարցաքննության են տարել հատուկ դատախազների մասնակցությամբ՝ կապված իրեն առաջադրված կոռուպցիոն մեղադրանքների հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռենհափ գործակալությունը:
Ցոյ Սուն Սիլին մեղադրում են շահ ստանալու նպատակով նախագահի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու, կոռուպցիայի, խոշոր կորպորացիաների վրա ճնշումների եւ դրամաշորթության համար:
Նա Հարավային Կորեայի կառավարությունում որեւէ պաշտոն չի զբաղեցնում: Երկիր վերադառնալուց հետո Ցոյ Սուն Սիլը ձերբակալվել է: Նրան մեղադրում են ծառայողական պարտականությունները չարաշահելու եւ կոռուպցիայի մեջ: