Կոնգրեսական Դեյվ Թրոթը Կոնգրեսի հայկական հարցերով աջակցության խմբի համանախագահ է ընտրվել
ՔաղաքականությունՀայ դատի Ամերիկայի հանձախումբը այսօր ողջունել է Միջիգանի կոնգրեսական Դեւվիդ Թրոթին որպես կոնգրեսի Հայկական հարցերով աջակցության խմբի նոր հանրապետական համանախագահ, որը խմբի հիմնադիր Ֆրանկ Փալոնի Ջեք Սփեյսերի ու Դեւիդ Վալադուի հետ միասին զբաղվելու է ամերիկահայերի շահերը առաջ տանելով ու ուժեղացնելու է ԱՄՆ- Հայաստան կապերը նոր՝ 115-րդ կոնգրեսում։
«Մենք, միանալով Ամերիկայում Հայաստանի բոլոր բարեկամներին, շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Դոլդին ՝ որպես Կոնգրեսի խմբի համանախագահ նրա օրինակելի ծառայության համար ու ողջունում ենք կոնգրեսական Թրոթին, ով այս խմբում հիմա առաջատար դերակատարում է ստանձնում, իհարկե նաեւ կոնգրեսական Բիլիռաքիսին, օրենսդրական խմբի նոր փոխնախագահին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Նման ուժեղ թիմով՝ Աջակցության խումբը առաջ է քաշելու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կուժեղացնեն Հայաստանը, կպաշտպանեն Արցախը, կապահովեն արդարություն Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերում ու կամրապնդեմ ԱՄՆ- Հայաստան հարաբերությունները»։
Կոնգերսական Դեւվ Թրոթը ասել է, որ իր համար պատիվ է ընտրվել որպես Հայկական խմբի համանախագահ։
«Տասնամյակներ շարունակ հայկական համայնքը եղել է Հարավային Միչիգանի անբաժան մասը ու ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսում որպես այդ համայնքի ներկայացուցիչ իմ ծառայությանը, համոզվելու համար որ նրանց ձայնն ու տեսակետները լսելի են Վաշինգթոնում»,- ասել է նա։