Լիբիական օդանավը զավթած անձինք համաձայնել են բաց թողնել բոլոր 118 ուղեւորներին
ՔաղաքականությունԼիբիական Afriqiyah Airways ընկերության օդանավը զավթած անձինք համաձայնել են բաց թողնել բոլոր 118 ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին ու հանձնել զենքը, գրում է Malta Today–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրավված օդանավում, որը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում, 111 ուղեւոր կա։ Մալթայի վարչապետը հայտնել է, որ օդանավում գտնվում է 82 տղամարդ, 28 կին եւ 1 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի 7 անդամ։ Մալթայի օդանավակայանն այս պահին փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են կամ հետաձգվել։