Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


«Ծոցի բռնապետների լավագույն ընկերուհին»

Միջազգային

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը վերջերս հայտարարել էր, թե իր երկիրը փորձում է ամեն կերպ միջոցներ ձեռք առնել մերձավորարևելյան խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ ահա նախարարի դեկտեմբերյան այցը Սաուդյան Արաբիա, որ հենց վերը նշված տրամաբանությամբ է պայմանավորվել, անչափ հետաքրքիր եզրակացությունների առիթ է տալիս հենց միայն երկրի ընտրության առումով: Որովհետև ակնհայտ է, որ սաուդիների ավտորիտար ռեժիմը տարածաշրջանում բնավ էլ չի փայլում առկա հակամարտությունները մեղմելու դիմագծով, եթե չասենք, թե դրանց նորերն է ավելացնում: Հետևաբար, առնվազն տարօրինակ է Մերկելի ու իր նախարարի ոչ միայն բուն ընտրությունը, այլև, հատկապես մատակարարվելիք զենքի կրճատման՝ ամերիկյան որոշման ֆոնին, սաուդիներին գերմանական զենքով զինելը, ինչի պայմանավորվածությունը նախարարը կնքել է իր գործընկեր Մոհամմադ բին Սալմանի հետ: Ոչ պակաս զարմանալի էր նաև այն սիրալիրությունը, որով գերմանական կողմը սաուդի զինվորականներին հրավիրեց ուսանելու Բեռլինի էլիտար ռազմական ակադեմիայում: Եվ չնայած ասվածից բացի այլ մանրամասներ չեն հաղորդվում, հասկանալի է արաբական առանձին երկրների և Իրանի ջղագրգիռ արձագանքն ու զուսպ սպասումը իրադարձություններին:

Ի դեպ, փորձագիտական շրջանակները նկատել են, որ սաուդա–գերմանական շփումները, որոնք ակտիվացել են հատկապես Մերկելի իշխանության ընթացքում, արդեն տարիների մերձեցման լուրջ կենսափորձ են կուտակել: Հենց այդ ժամանակ է սաուդիներին ուղիղ 2,6 մլրդ եվրո արժողությամբ զենք մատակարարվել, և հատկանշական է, որ դրա առյուծի բաժինը՝ վերջին չորս, իսկ ամենաշատը՝ անցած տարվա ընթացքում: Այսինքն, այն ժամանակամիջոցում, երբ Էր–Ռիյադն, այսպես կոչված, Իսլամական հակաահաբեկչական կոալիցիա ստեղծեց իր ազդեցության երկրների հետ համատեղ՝ բուն բանակն ու դրա ծախսերը մի քանի անգամ ավելացնելով, երբ շատ ավելի լարվեց տարածաշրջանը՝ Սիրիայի, Եմենի և մյուսների օրինակով, երբ արդեն ոչ ոք չի թաքցնում այդ երկրի ու Քաթարի՝ ԴԱԻՇ–ի ակունքներում կանգնած լինելու հնարավոր փաստը և վերջապես այն ժամանակ, երբ, կարծես թե, խախտվում է ԱՄՆ–ի հետ նախկին դաշնակցային սիրավեպը... Այլ կերպ ասած, նախարարի այցը անսպասելի չէր՝ ինչպես պնդում են առանձին փորձագետներ, փորձելով հասկանալ, թե այդ ե՞րբ Անգելա Մերկելը սկսեց այդչափ համակրել սաուդիներին: Ի վերջո, Գերմանիայի Անվտանգության դաշնային ակադեմիայի ղեկավար կազմը միշտ էլ ամենատարբեր հարցազրույցներում չի թաքցրել այն հանգամանքը, որ համագործակցում է շատ նավթադոլարներ, բայց սոսկալի քիչ ռազմական փորձ ունեցող սաուդիների հետ, Բունդեսթագը մշտապես մտահոգություն է հայտնել այդ առումով: Այնպես որ, միակ նորությունը, թերևս, նախկին կաշկանդվածության վերացումն ու ջերմ հարաբերությունների անթաքույց ցուցադրումն էր: Մնում է միայն պարզել, թե և՛ Գերմանիայի, և՛ Սաուդյան Արաբիայի տեսանկյունից՝ ինչ ասել է ահաբեկչություն, որի դեմ պայքարելու համար նաև գերմանական փորձի/զենքի անհրաժեշտություն է ծագել:

Հնարավո՞ր է, արդյոք, որ օրինակ, ԴԱԻՇ–ը պակաս վտանգավոր է, քան շիական Իրանը կամ ալավիները Սիրիայում: Եվ մի հարց էլ կա. ակնհայտ է, որ քանի դեռ Անկարան, Էր–Ռիյադն ու մյուսները միաժամանակ Թեհրանի, Դամասկոսի ու Մոսկվայի դեմ էին գործում, Բեռլինի համար խնդիրներ չէին առաջանում: Բայց այժմ, երբ Թուրքիան, Իրանի հետ միասին, նոր ալյանս ձևավորեց Սիրիայում, ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու Բեռլինը: Թուրքիային չեն կարող մի քանի անգամ չընդունել ԵՄ, Հայոց ցեղասպանությունն էլ ճանաչել–ավարտել են: Ենթադրում եմ՝ շարունակելու է հաուբիցներ, ԲՏՌ–ներ, Fennek, Leopard 1A7 տանկեր, HK69, G36 ավտոմատներ մատակարարել ոչ միայն սաուդիներին, այլև Ալժիրին, Բահրեյնին, Քուվեյթին, Օմանին, Քաթարին ու մյուսներին: Ոչինչ, որ հենց գերմանական զենքով Քաթարն ու Բահրեյնը շիա փոքրամասնությանը լռեցրին: Խնդիր չէ, որ Եմենում ամեն օր տասնյակ խաղաղ քաղաքացիներ են զոհվում սաուդիների գնդակոծությունից: Հետո՞ ինչ, որ սաուդիները առանձնակի գորովանք ունեն «Մուսուլման եղբայրների» ու «Ջեբհաթ ան–Նուսրայի» հանդեպ: Բեռլինն աննկուն է, նրա բարեկամությունը նույնպես՝ նկատում է Բուդենստագի պատգամավոր Յան վան Ակենը, որը ամբիոնից Մերկելին Ծոցի բռնակալների լավագույն ընկերուհին որակեց, հայտարարելով, թե մնում է միայն սաուդիները մահապատիժների իրականացման ժամանակ էլ նրան Էր–Ռիյադ հրավիրեն: Ի դեպ, դրանք միայն ընթացիկ տարում մոտ 156–ն են եղել, եթե չեմ սխալվում...

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված