Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար


Սիզիփոսի անօգուտ աշխատանքի ու մեր երկրում իրականացվող փոփոխությունների մասին

Վերլուծություն
Երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, մեր հասարակությունը կարծես դուրս եկավ ապատիայից ու մի լավ շունչ քաշեց: Մտածեց այսպես` վերջապես ամեն ինչ փոխվելու է, վերջապես վերևներում հասկացան, որ այսպես շարունակելն արդեն դեպի փակուղի է տանում: Ու սկսվում է փոփոխությունների շրջանը:
 
Առավել ևս, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում հենց այդ մասին էր խոսում` երկրում անհրաժեշտ են փոփոխություններ: Պետք է փոխվեն բոլորը. և՛ իշխող կուսակցության մարդիկ, և՛ Հայաստանի շարքային ցանկացած քաղաքացի: Պետք է ապրենք այլևս այլ եղանակով, այլ սկզբունքով, մի խոսքով` վերջնարդյունքում ապրենք այլ երկրում:
 
Ինչ խոսք. ոչ ոք հարց չտվեց, թե ինչպես է հնարավոր միանգամից փոխվել: Մարդն ապրում է այնպես, ինչպես նրան առաջնորդում են իր հավատամքն ու սկզբունքները: (Ենթագիտակցական մղումների մասին չխոսենք ու չանհանգստացնենք հոգեվերլուծողներին): Այդ ինչպե՞ս պետք է տվյալ մարդը մի օր արթնանա ու ասի` չէ՛, ես այսօրվանից այլ սկզբունքներ եմ դավանելու, այլ հայացքով եմ նայելու աշխարհին, այլ բան եմ դնելու իմ փիլիսոփայական ընկալումների հիմքում և այլն, և այլն:
 
Մի խոսքով, մոտավորապես այսպես` ես այսքան ժամանակ սիրել եմ կապույտ գույնը, բայց այսօրվանից սկսելու եմ սիրել կանաչը: Կամ այսքան ժամանակ մտածել եմ ավելի լավ է ապրել չաղ ու բախտավոր, բայց այսօրվանից որոշել եմ մտածել, որ ավելի լավ է ապրել նիհար ու դժբախտ: Ու մեր մարդիկ պետք է հաջողությամբ գլուխ հանեին իրենց առջև դրված խնդրից:
 
Թող հանեին: Ո՞վ չէր ուզի: Էս ժողովրդից որևէ մեկի աչքը կհանե՞ր, եթե մեր պաշտոնյան կամ ինչո՞ւ միայն պաշտոնյան, ցանկացած հայ մարդ ապրեր արդեն ասկետաբար, կամ այլևս չխաբեր, կամ չգողանար, կամ չգիտեմ ինչ, էլի նման բաներ: …Եվ հիմա եկել է նոր վարչապետը: Ու սկսվել է փոխվելու պրոցեսը: Կպած գործ ենք անում. հանդիպում ենք սրա–նրա հետ, քննարկումներ ենք անցկացվում, թե ո՞րն է լավը, որը վատը տվյալ բնագավառի կամ ոլորտի համար: Որոշումներ, հրահանգներ, էս, էն…
 
Մի խոսքով` խառնված իրար, գործ ենք անում: Բայց վախենամ` այս ամենը նմանվի Սիզիփոսի ապարդյուն աշխատանքին: Լեռան գլխին հասցնելուց հետո քարը էլի գլորվի ներքև: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև մենք ամենքս փոխվում ենք, բայց մեր ստեղծած պետական կառավարման համակարգը չի փոխվում:
 
Ու այդ համակարգի փոփոխության մասին ոչ ոք չի խոսում, բերաններից անգամ բառ չեն հանում, ծպտուն չեն հանում: Կարծես վախենալով, որ արտասանված բառը ուժ ունի, գնում հասնում է նպատակակետին և իրականություն դառնում: Նույն քաղաքական–պետական համակարգով` իր մենաշնորհներով, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անգամ մտավոր–մտավորական ասպարեզներում, ու… մենք փոխվում ենք անձնապես: Մոտավորապես` ասես հնամաշ լաթերով զգեստի վրա մի քանի պսպղուն աստղիկներ շարես:
 
Գոհար Սարդարյան
 
 
 
 
 
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»
Ամենադիտված