Իտալիայի ՆԳՆ. Ոչ մի կասկած չկա, որ սպանվել է Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը
Ուշադրության կենտրոնումԹունիսցի Անիս Ամրին, որին կասկածում են Բեռլինի ահաբեկչության մեջ, սպանվել է Միլանում հրաձգության ժամանակ։ «Ոչ մի կասկած չկա, որ սպանվել է հենց Անիս Ամրին»,– ասել է Իտալիայի ՆԳ նախարար Մարկո Միննիտին, փոխանցում է Reuters–ը։ Նրա ինքնությունը պարզվել է մատնահետքերի միջոցով։
Գործակալության տվյալներով կասկածյալը կրակել է ոստիկանների վրա՝ վիրավորելով մեկին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 12 եւ վիրավորելով 48 մարդու։