Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Մոսկվան, Թեհրանն ու Անկարան նոր դաշի՞նք են ձևավորում Սիրիայի շուրջ

Միջազգային
Երեկ Մոսկվայում ավարտվեց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, ինչի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց՝ սիրիական խնդրի քաղաքական և խաղաղ կարգավորման համար համաձայնեցված ջանքեր գործադրելու վերաբերյալ: Այսպիսով, հակադրվելով արևմտյան կոալիցիայի դիրքորոշմանը, Թուրքիան ՌԴ–ի և Իրանի հետ միասին ընդունեց, որ ներկայում Սիրիայի հիմնական մարտահրավերը ոչ թե Ասադի ռեժիմն է, իսկ լուծումը՝ դրա տապալումը, այլ ահաբեկչությունը, ինչը նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատեց՝ լրագրողներին տված ճեպազրույցում ընդգծելով, թե երեք երկրներն էլ միասնական են վերը նշված խնդրում և համոզված, որ Իրան–Թուրքիա–ՌԴ ձևաչափն ամենաարդյունավետն է՝ խնդրի կարգավորման տեսանկյունից: Բայց որպեսզի փաստը չընկալվի իբրև երրորդ կողմի դեմ ուղղված դաշինք և նոր աշխարհաքաղաքական պարադիգմ, ինչի մասին փորձագետները սկսել են ակտիվորեն խոսել, Լավրովը նաև նշեց, թե կողմերը որևէ կերպ ստվեր չեն գցում գործընկերների վրա, որոնք նույնպես ջանում են՝ սիրիական ճգնաժամում առաջընթացի հասնելու ուղղությամբ:
 
Փորձագետները, սակայն, հակառակ տեսակետն են արտահայտում: Համարվում է, որ եթե Ասադի տապալումն այլևս խնդիր չէ նախկինում կոալիցիայի տրամաբանության շրջանակներում գործող Թուրքիայի՛ համար նույնպես (որովհետև ստորագրված փաստաթղթով Սիրիան սուվերեն, անկախ և անմասնատելի երկիր է ճանաչվում), եթե նախկին օժանդակությամբ հանդերձ՝ Թուրքիան պարտավորվում է Իրանի ու ՌԴ–ի հետ համաձայնեցված պայքարել գրոհայինների դեմ Սիրիայում (և ամեն բան անել, որպեսզի Հրվ. Հալեպից նախ՝ խաղաղ բնակիչները տարհանվեն, ապա՝ գրոհայինները վերջնականապես լքեն քաղաքը, առանց հավելյալ բարդություններ ստեղծելու), նշանակում է՝ նոր իրավիճակ, նոր ալյանս և խաղի նոր կանոններ են սահմանվում: Հատկապես, որ Անկարան նույնպես խոստանում է Ասադ–ընդդիմություն երկխոսության քաղաքական երաշխավորը լինել Թեհրանի ու Մոսկվայի հետ միասին, որում արդեն Արևմուտքի համար բացարձակ անկարևոր է դիտվում համագործակցությունը «Կարմիր խաչի», «Առողջապահության միջազգային ընկերության», և ՄԱԿ–ի հումանիտար առաքելության հետ:
 
Հետաքրքիր է, որ միջազգային մամուլը նույնպես կատարվածն իբր կոալիցիա–սիրիական ընդդիմության պարտություն է դիտարկում` խոստովանելով, թե հույս ունեին մի կաթսայում միասին չեփվող գլուխներ տեսնել Կրեմլում: Սրան ի պատասխան՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ եթե նույնիսկ համաձայնությունը Կրեմլի հաջողությունն է դիտարկվում, այն ձեռք է բերվել մեծ դժվարությամբ: Ավելին՝ ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե կոնկրետ կողմերի հետ համաձայնությունը, այլ համաձայնությունն ընդհանրապես: Ավելին՝ Շոյգուն ակնարկել է, թե նման փորձ արվել է նաև մնացած բոլոր գործընկերների հետ, սակայն, բոլոր այդ փորձերը ձախողվել են, որովհետև ոչ ոք կամ իրական ազդեցություն չի ունեցել կոնկրետ հողի վրա, կամ չի կամեցել նման կամք դրսևորել: Մի բան, որ Իրանն ուներ, իսկ Թուրքիայի հետ էլ հաջողվեց ձեռք բերել:
 
Հաջողելը՝ հաջողեցիք, բայց ձեր ալյանսը կարճ կյանք կունենա՝ նշում են փորձագետները` պնդելով, թե ընդամենը նոյեմբերի 29–ին Ասադի ատելի ռեժիմը տապալող/արդարություն հաստատող Էրդողանը չէր կարող այդչափ արագ ուղղվել՝ կանգնելով իրականության ըմբռնման ու տեսակետների արտահայտման հակառակ բևեռում: Ինչ վերաբերում է կոալիցիայի հիմնական շարժիչ ուժ ԱՄՆ–ին, այստեղ առայժմ պետքարտուղարի խոսնակ Ջոն Քիրբին է արձագանքել՝ նշելով, թե սխալվում են բոլոր նրանք, որոնք կարծում են, թե ԱՄՆ–ին լուսանցք են մղել, թե ԱՄՆ–ն այլևս առաջնորդ չէ, թե ամերիկյան դիվանագիտությունն այժմ դատարկ, անկենսունակ է և կամ բաց է թողել նախաձեռնությունն իր ձեռքից:
 
Այդպես է, թե ոչ՝ կհամոզվենք շատ մոտ ապագայում: Ուղիղն ասած՝ ոչ սաուդիներն են պարկեշտ գործընկեր ԱՄՆ–ի համար, որոնց առիթով, ի դեպ, Քիրբին ինչ–որ ակնարկներ արեց, ոչ էլ թուրքերը՝ Թեհրանի ու Մոսկվայի համար: Չխոսենք արդեն ջիհադիստների վրեժի մասին, որ ինչպես փորձագիտական շրջանակներում են պնդում՝ անխուսափելի է լինելու նախ և առաջ Թուրքիայի համար...
 
 
 
 
 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված