Իրանի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ մեծ աղմուկ կբարձրացնի Ադրբեջանում. Էմմա Բեգիջանյան
ՄիջազգայինՂարաբաղի հարցում Իրանը կողմ է միայն խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը.
«Ղարաբաղի հարցում Իրանը միշտ կմնա նույն տեսակետին՝ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Իրանը չի ցանկանում խնդիրներ ունենալ իր հարեւանների հետ: Ադրբեջանը միշտ էլ ցանկացել է իրանական կողմին ներգրավվել պատերազմում, սակայն Իրանը միշտ չեզոքություն է պահպանել: Իրանի շահերից է բխում Ղարաբաղի տարածքային ամբողջականության պահպանումը,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ Իրանի ոչ մի նախագահ, այդ թվում՝ Ռոհանին, չի այցելել Ծիծեռնակաբերդ, փորձագետը պատասխանեց. «Իրանը այս հարցում զգուշավոր է: Եվ Թուրքիայում, եւ Ադրբեջանում դրա արդյունքում մեծ աղմուկ կբարձրանա: Պակիստանը, Բանգլադեշը, Սաուդյան Արաբիան եւս ազատագրված տարածքները համարում են իսլամական: Այս երկրները նույնիսկ կարող են Իրանի վրա ճնշում գործադրել»,-ասաց նա: