Հալեպից գրոհայիններին դուրս բերելու գործողությունն ավարտվել է. Շոյգու
Ուշադրության կենտրոնումՀալեպից գրոհայիններին դուրս բերելու գործողությունն ավարտվել է, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
Նրա խոսքով՝ պայմաններ են ստեղծվել Սիրիայում լիակատար հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Շոյգուն նախագահին զեկուցել է գործողության ավարտի մասին, որն ընթացել է 2 փուլով։
«Գործողությունն ընթացել է ձեր հանձնարարականով Թուրքիայի եւ Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Հետագայում պետք է հաջորդի մյուս փուլը։ Մեն իմ կարծիքով ընդհուպ մոտեցել ենք նրան, որ հասնենք Սիրիայում լիակատար հրադադարի շուրջ բանակցություններ սկսելուն»,– ասել է Շոյգուն։