Քաղաքական դաշտի առողջացման սպասումով
ՎերլուծությունՄամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ հանրության մեջ ակտիվ քաղաքական - հասարակական գործիչներ, մտավորականներ, խոշոր գործարարներ այս օրերին պատրաստակամություն են հայտնում միանալ Գագիկ Ծառուկյանի կողմից հնարավոր կոնսոլիդացիային: Սա երկրի քաղաքական համակարգի առողջացման համար կարևորագույն նշանակություն ունի, որովհետև այլընտրանքի բացակայությունը հասարակության մեջ ակնհայտ է, և մարդիկ վստահելի քաղաքական պարտնյոր են որոնում:
Ծառուկյանի վերադարձի հավանականությունն անգամ զգալի դերակատարում ունեցավ քաղաքական դաշտում, այն ստիպեց, որ բազմաթիվ ուժեր իրենց ծանր ու մեծ ՛՛քամակները՛՛ բազկաթոռից պոկեն և մտածեն գործ անելու մասին: Այդ գործի որակի մասին խոսելն իսկ ավելորդ է, սակայն քաղաքական կյանքը գոնե մեռյալ կետից պոկվեց:
Եվ վերջապես, Ծառուկյանը քաղաքական դաշտում հստակ գծեր քաշեց՝ հետևում թողնելով պատեհապաշտների, այսրոպեական շահի ասպետների և անորակ քաղաքական գործիչների մի ամբողջ բանակ:
Իսկ ժողովուրդը առաջնորդ է փնտրում՝ իր դարդ ու ցավը հասկացող, իր վիճակի մեջ մտնող, նեղության մեջ իր ձեռքը բռնող: Հավանաբար պատահական չէ ընդունելությունների այն մակարդակը, բազմամարդ հավաքները, որով ամենուր ընդունում են Ծառուկյանին:
Ժողովուրդը, երևի, գտել է...
Տիգրան Բարսեղյան