ԵԱՀԿ-ն այս տարվա վերջին դիտարկումն է անցկացրել հայ-ադրբեջանական սայմանին (Ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 21-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը: Այն անցկացվել է Տավուշի մարզի Բերդավան եւ ադրբեջանական Քեմեռլի գյուղերի մերձակայքում:
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը, Պետեր Սվերդբերգը եւ Գենադի Պետրիցան, պաշտպանության նախարարության եւ 3-րդ բանակային զորամիավորման ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ներկայումս Տավուշի սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը:
Բրիֆինգի ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության եւ սահմանամերձ ավտոճանապարհների ուղղությամբ արձանագրված կրակոցներին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ներկայացված տվյալների համար, նշել են, որ դրանք կներառեն իրենց ամփոփիչ զեկույցներում: Այնուհետեւ, տեղափոխվելով սահմանագիծ եւ 2 կողմից էլ չկրակելու երաշխիքներ ստանալով, որոշակի հեռավորության վրա անցկացվել է սահմանային դիտարկումը:
Դիտարկման ընթացքում զինադադարի խախտման որեւէ դեպք չի արձանագրվել: