«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու որոշումն ընդունվել է
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին» որոշում:
Կառավարության որոշմամբ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը: Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:
Դեռ օրեր առաջ կառավարության նիստում քննարկվել է այս կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը: Հնչեցվել էին կոնկրետ փասստարկներ թե ինչու է մեզ անհրաժեշտ նման կառույցի ստեղծումը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ունենալու է հստակ նպատակներ, այն պետք է գործի որպես ընդհանուր հարթակ պետական գերատեսչությունների համար: Հիմնադրամի գլխավոր նպատակն է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը և վերահսկողությունը:
Այս հիմնադրամը կարելի է կոչել ընդհանուր ծրագրերի “ուղեղ”, որտեղ հավաքգրվելու են բոլոր այն ռազմավարական ծրագրերը, որոնք հնարավոր է գործնականում կիրառել: Հիմնադրամը այս դեպքում հանդես է գալիս, որպես տեղաբաշխող:
Ցանկացած առաջարկված ծրագրի կիրառման նպատակահարմարությունը պետք է քննարկվի և որոշվի առանձին:
Ինչպես նշել է գործադիրի ղեկավարը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է կառավարության տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ:
Այս պատճառներով նման կառույցի ստեղծումն այսօր խիստ անհրաժեշտ է ծրագրերի ճիշտ կիրառման համար: