Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը. օրակարգում է նաեւ կազինոների մասին օրինագիծը (ուղիղ)
ՔաղաքականությունՀայաստանի Ազգային ժողովում այսօր` դեկտեմբերի 22-ին, մեկնարկել է արտահերթ նստաշրջանը:
Նստաշրջան հրավիրելու մասին առաջարկն արել է Կառավարությունը:
Նշենք, որ օրակարգում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին:
Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի 100.000-ապատիկից դարձնել 500.000-ապատիկ: Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել եւ 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ:
Նստաշրջանի օրակարգում է նաեւ 3 միջազգային վարկային պայմանագրերի վավերացում, ինչի արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը էլ ավելի կմեծանա: