Ներսիկ Նազարյանի ընտանիքի պարտքերը` «Առէքսիմբանկին». «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ) Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց:
«Փաստի» տեղեկություններով, նրա ընտանիքի անդամները (կինը, որդին, աղջիկը) «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վերցրին` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ–ների գույքը: Դա դեռևս Խոնդկարյանի ժամանակ էր (հայտնի է, որ նա միլիոնների վարկ էր տվել նաև Խաչիկ Մանուկյանին):
Մեր տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որևէ գրոշ չեն վերադարձրել բանկին:
Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է:
Դե, Ներսիկին ո՞նց նեղացնեն, մանավանդ, որ խոսք կա, թե նա նշանակվելու է ԱԻՆ–ի շեֆ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: