Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հրաձգության պատճառը կողոպուտն է եղել. ոստիկանություն
ՄիջազգայինԳերմանիայի Վիսբադեն քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունից զոհված կինը կրպակի օպերատորն է եղել, փոխանցում է Gazeta–ն՝ վկայակոչելով ոստիկանության թվիթերյան էջը։
Ծանր վիրավորվել է 2 տղամարդ՝ կնոջ ամուսինն ու զարմիկը։ Նրանք հոսպիտալացվել են։
RTL–ի տեղեկություններով՝ կրակողի նպատակը կողոպուտն է եղել։