Սերժ Սարգսյանը ցավակցել է Անգելա Մերկելին
Ուշադրության կենտրոնումՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը եւ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետեւողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: