Արտակ Զաքարյան. Թուրքիան պետք է հիմնավորի, որ պետությունը մասնակից չէ ռուս դեսպանի սպանությանը
ՔաղաքականությունԹուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունն ահաբեկչական գործողություն էր: Դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը տխուր իրականությունն է: «Թուրքիան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը հնարավորինս հեռու պահել տարբեր խոչընդոտներից: Թուրքիան դեռ պետք է հիմնավորի դեսպանի սպանությանը պետության մասնակցության բացակայությունը»,- հավելեց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ տղամարդը կրակ է բացել ներկաների ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային վիրավորումից զոհվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը սպանվել է: