Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը եւ Իրանի մի քանի հյուպատոսություններ մեկ օրով փակ են լինելու
ՄիջազգայինԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո ԱՄՆ-ը եւ Իրանը որոշել են մեկ օրով փակել դեսպանատուն եւ որոշ ներկայացուցչություններ։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը որոշել է փակել Անկարայում դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսությունը, իսկ Իրանը՝ Ստամբուլում, Էրզրումում ու Տրապիզոնում գտնվող հյուպատոսությունները։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։