Վլադիմիր Պուտինը ափերից դուրս է եկել և կտրուկ հայտարարություն արել թուրքերի մասին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պետական պարգևի ներկայացնել Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին։ «Ողբերգական լուր է եկել Թուրքիայից, որտեղ նենգաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը»,- ԱԳ նախարար Լավրովի ու ԱՖԾ տնօրենի հետ հանդիպումը այսպես է սկսել Պուտինը։ Բացի դրանից, Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել սպանված դեսպանի հարազատներին։ ՌԴ նախագահի խոսքով «Կառլովը ինտելիգենտ ու բարի մարդ էր»։
«ՌԴ քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել սպանության փաստի հիման վրա, նրանց հանձնարարված է կազմել աշխատանքային խումբ ստեղծել ու մեկնել Անկարա թուրք գործընկերների հետ հետաքննությանը մասնկաելու համար»,-հայտնել է ՌԴ նախագահը։