Գուրգեն Արսենյանի 195 հազար դոլարանոց «Մերսեդեսը». «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նախորդ տարի 95 միլիոն դրամով «MERCEDES–BENZ S63 AMG» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին իմանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի, Արսենյանը բացի ավտոմեքենայից նաև երկու հողամաս է գնել՝ ընդհանուր 33 միլիոն դրամ արժեքով: Պատգամավորի թանկարժեք գույքը նախորդ տարի համալրեն են նաև 10 թանկարժեք նկարներ՝ ընդհանուր 90 միլիոն 500 հազար դրամի չափով: Նրա բաժնեմասն էլ 2015 թ. վերջին կազմել է 26 հազար դրամ:
Գուրգեն Արսենյանի փոխառություններն էլ հետևյալ պատկերն ունեն՝ 48 միլիոն 400 հազար դրամ և 5 միլիոն 452 հազար ԱՄՆ դոլար: Արսենյանի տարեկան եկամուտներն էլ կազմել են ավելի քան 1 միլիարդ դրամ, ավելի ստույգ՝ 1 միլիարդ 831 միլիոն 447 հազար դրամ, որի մեծ մասը՝ 1 միլիարդ 319 միլիոն 550 հազար դրամը, շահաբաժնից ստացված գումարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: