Լեհաստանի նախագահը թոշակային տարիքի շեմն իջեցնելու մասին օրենք է ստորագրել
ՄիջազգայինԼեհաստանի նախագահը ստորագրել է սեփական օրինագիծը, որը նախատեսում է 2017-ի հոկտեմբերի 1-ից թոշակային տարիքի շեմը կանանց համար իջեցնել մինչեւ 60 տարեկանը, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարեկանը։ Ավելի վաղ պետության ղեկավարի առաջարկին կողմ էր քվեարկել Սեյմի 262 պատգամավոր, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ներկայումս Լեհաստանում գործող նորմերի համաձայն՝ թոշակային տարիքը կանանց եւ տղամարդկանց համար 67 տարեկանն է։ Պլանավորվում է, որ տղամարդկանց համար շեմը կբարձրացվի մինչեւ 2020, իսկ կանանց համար՝ 2040 թվականը։
Թոշակային տարիքի շեմի նվազեցումը Լեհաստանում իշխող Յարոսլավ Կաչինսկու «Օրենք եւ արդարություն» կուսակցության նախընտրական արշավի գլխավոր կետերից մեկն էր։