Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կկայանա ԵՏՄ գագաթնաժողովը
ՔաղաքականությունՍանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կկայանա ԵՏՄ գագաթնաժողովը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
ԵՏՄ գագաթնաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահները կամփոփեն միության երկու տարվա աշխատանքի արդյունքները եւ կնշեն այդ ինտեգրացիոն միավորման հետահա զարգացման ուղենիշերը։ «Գագաթնաժողովի կենտրոնական իրադարձությունը կլինի Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի ստորագրումը։ Սպասվում է նաեւ մի շարք այլ կարեւոր բազմակողմանի փաստաթղթերի ընդունում, այդ թվում՝ առեւտրի եւ ծառայությունների միասնական եվրասիական շուկայի ձեւավորման համաձայնագրեր»։
Պետության ղեկավարները կհաստատեն նաեւ 2017-ին ԵՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ կվերանայեն համագործակցության ասպեկտները։