ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որն ավելի շուտ ընդարձակ ճառախոսություն էր ընդդեմ ազգ-բանակ գաղափարաբանության
BlogՎահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որն ավելի շուտ ընդարձակ ճառախոսություն էր ընդդեմ ազգ-բանակ գաղափարաբանության,
հստակ միտվածություն ուներ նսեմացնելու բանակաշինության բնականոն ընթացքն ու հայկական բանակի իրական գործոնը պետության կայացման գործընթացում: Չինգիզ խանի, շվեյցարական ու իսրայելյան բանակների գովքն անող գիտությունների դոկտորի մտքով անգամ չանցավ անդրադառնալ Օմարի, Քելբաջարի ու Շուշիի, ռազմագիտության պատմության եզակի գործողություններին, որոնց արդյունքում ձևավորված հայկական կանոնավոր բանակը արիլյան հերոսամարտում գլխովին ջախջախեց ազերիներին, ում հաշտության ձեռք է առաջարկում մեկնել ոչ այլ ոք, քան նախկին գերագույն գլխավոր հրամանատարը: