Մեքսիկայում 5 մարդու դի տեղափոխելու համար 10 մարդ է կալանավորվել
ՄիջազգայինՄեքսիկայի Հալիսկոյի նահանգում ոստիկանները կալանավորել են 10 հանցագործներից կազմված մի խմբի, որոնք փորձել էին մարդկանց դիակներ տեղափոխել, հայտնում է Associated Press–ը։
Հաղորդվում է, որ չարագործներին նկատել են Տլակեպակե քաղաքում։ Նրանք երկու մեքենաներով եւ զենքով փորձել էին 5 մարդու դի տեղափոխել։ Ոստիկանները մեքենաներից հանել են պլաստիկե փաթեթներով դիակները։
Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալման գործողությանը մասնակցել են նաեւ Մեքսիկայի ԶՈւ զինծառայողները։