Թրամփը մեկնաբանել է Հիլարի Քլինթոնի կողմնակիցների պահվածքը
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կողմնակիցները խիստ քննադատության կենթարկվեցին, եթե պարտության դեպքում այնպիսի պահվածք դրսեւորեին, ինչպիսին հիմա դրսեւորում են Հիլարի Քլինթոնի կողմնակիցները:
«Եթե իմ կողմնակիցները ելույթներ ունենային եւ սպառնային մարդկանց, ինչպես հիմա անում են նրանք, ովքեր պարտվել են ընտրություններում, բոլորը կատեին նրանց եւ սարսափելի հայհոյանքներ կտեղային»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Քլինթոնից: Նախագահի դեմոկրատ թեկնածուն եւ գործող նախագահ Բարաք Օբաման ճանաչեցին քվեարկության արդյունքները, սակայն հայտարարեցին ընտրություններին «ռուսաստանցի հաքերների» միջամտության մասին, որոնք, իբր, օգնել են Թրամփին:
Թրամփն իր հերթին Ռուսաստանի կողմից օգնության մասին հայտարարությունները «ծիծաղելի» է կոչել: