Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Իդլիբը նույնպե՞ս Հալեպի դժոխքով կանցնի

Header

Երեկ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան համատեղ մամլո ասուլիս է տվել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Մարկ Էրոյի հետ և հայտարարել, թե առանց զինադադարի կամ քաղաքական համաձայնության՝ Սիրիան կարող է Իդլիբի տեսքով նոր Հալեպ ունենալ:

Դիվանագետն, իհարկե, նաև Հալեպին է անդրադարձել՝ նշելով, թե քաղաքում դեռևս 50000 մարդ կա, նրանց թվում՝ 40000 խաղաղ քաղաքացիներ, և ՄԱԿ–ը պիտի ամեն բան անի, որպեսզի, հատուկ դիտորդների ներկայությամբ, հնարավոր լինի այդ մարդկանց անվնաս տարհանել, հումանիտար խնդիրներ լուծել և Ասադի ռեժիմին արգելել ռեպրեսիաները:

Ռուսական կողմը, զինվորական ներկայացուցչի շուրթերով, այս հայտարարությանն անուղղակի, բայց կոշտ պատասխան է տվել: Այստեղ հասկացրել են, որ միջազգային բոլոր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ–ում, հիմնականում գրոհայինների, ոչ թե խաղաղ քաղաքացիների շահերն են պաշտպանում և շտապել են հանգստացնել բանագնացին՝ նշելով, թե Սիրիայի կառավարական ուժերն ու ռուսական զինուժը հումանիտար միջանցք են բացել այդչափ գուրգուրելի ահաբեկիչների համար: Ժամեր անց նաև Euronews–ը հաստատեց, որ Հալեպում եղած գրոհայիններն, իրենց ընտանիքներով, ավտոբուսների շարասյուներով ու գնացքով, անվաս հեռացել են քաղաքից՝ տեղափոխվելով Իդլիբի նահանգ: Հետաքրքիր է, որ՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների զգոն ուղեկցությամբ: Էլ ավելի հետաքրքիր էր այն փաստը, որ միայն գրոհայինների մեծ մասի խաղաղ տարհանումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերադարձավ իր նախկին լեքսիկոնին՝ հնարավոր ու անհնար բոլոր բռնություններում մեղադրելով Ասադի ահաբեկչական ռեժիմին և մոռանալով խաղաղ համաձայնության իր երազանքի մասին:

Հանգամանք, որ չէր վրիպել Իրանի ուշադրությունից: Այստեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, ներկայում՝ ԻԻՀ Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ կասկած անգամ չունի, թե ինչու են իրական ահաբեկիչներին այդքան խնամքով տարհանել Հալեպից: Ինստագրամի իր էջում Ռեզային գրել է, թե իրենք տեղյակ են, որ վերջին օրերին, ակնհայտ պարտություն կրած ահաբեկիչներին աջակցելու նպատակով, մի քանի թուրքական, ամերիկյան և սաուդի գեներալներ են ժամանել Սիրիա՝ արդեն իսկ կոնկրետ օպերացիա իրականացնելով Հալեպից Դամասկոս տանող ճանապարհի վրա տեղակայված Խան–Թումենեում, որ հարակից է Իդլիբին: Մոհսեն Ռեզային ասել է, թե ցանկացած պահի է հնարավոր ապացուցել այն փաստը, որ ահաբեկիչները հենց հիմա էլ զենք, զինամթերք, ֆինանսներ ու մթերք են ստանում վերը նշված երկրներից, և որ այդ ամենը Սիրիա է հասցվում թուրքական Իսկենդերուն նավահանգստից: Իրանական Ֆարս գործակալությունն էլ հավաստում է, թե իրենց ձեռքի տակ եղող ակնհայտ տեղեկատվության համաձայն՝ Թադմորի, իսկ ավելի կոնկրետ՝ Պալմիրայի վրա գրոհած ԴԱԻՇ–ականները հենց Թուրքիայից են ժամանել, ընդ որում՝ հատուկ ուսումնառություն անցնելուց հետո:

Ամերիկյան Century Foundation փորձագիտական կենտրոնը խիստ անհանգստացած է այս տեղեկություններից: Փորձագետ Ահարոն Լունդը երեկ տեսակետ է հայտնել, թե՝ եթե ռուսները, իրանցիները կամ ինքը՝ Ասադը, իսկապես ապացույցներ մեջտեղ բերեն, որ ԱՄՆ–ն ու կոալիցիան Իդլիբը Ֆաթհ ալ–Շամի բույնն են դարձրել, որի Նուսրայի ճակատը Ալ–Քաիդայի թևն է, դա նախ մեծագույն խայտառակություն կլինի, և հետո՝ անիմաստ ձեռնարկ, որովհետև ահաբեկիչները կարծես թե որևէ շանս չունեն այլևս՝ Սիրիայում հաջողության հասնելու: Այնպես, որ՝ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, դեռ վաղ է ասել, բայց որ Իդլիբում իսկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում՝ ակնհայտ է: Երեկ կեսօրին մոտ, սիրիական Sana գործակալության հաղորդմամբ, կառավարական ուժերը շտապ օգնության մեքենաներ և այլ փոխադրամիջոցներ էին ուղարկել՝ հիվանդներին ու առանձին ընտանիքների տարհանելու նպատակով: Պարզ չէր՝ գրոհայինների համաձայնությա՞մբ, թե՞ որևէ այլ կերպ…

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված